«Փախուստ քաղաքից»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո)

14:37   4 դեկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով ձմեռային առօրյա կերպարը։

S-qSP88cG9Y.jpg (165 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է ճերմակ բլուզ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ «Փախուստ քաղաքից», - գրել է Լուսինե Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում էր բաց երանգի ջինսե տաբատ, ոճային ու նորաձեւ կարդիգան։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ «Ցուրտ ու մռայլ եղանակին վառ գույները կարծես նպաստում են լավ տրամադրությանը... Իսկ դուք այս եղանակին նախընտրում եք վառ թե՞ մուգ գույները», - մեկնաբանություններում գրել էր Լուսինե Թովմասյանը։



© NEWS.am STYLE