Մարինա Ֆեդունկիվն անճանաչելի է դարձել

16:07   4 դեկտեմբերի, 2021

Մարինա Ֆեդունկիվը ոչ այնքան վաղուց այցելել է էսթետիկ բժշկության կլինիկա: Դերասանուհին որոշել է երիտասարդանալ։ Եվ դա նրան հաջողվել է։ Էկրանի աստղը պարզապես անճանաչելի է դարձել։

Բուժող բժիշկը կերպարանափոխումից հետո տեղադրել է հայտնի կնոջ լուսանկարը եւ պատմել, թե ինչ է Ֆեդունկիվն արել դեմքի հետ։ «Ահա սիրելի Մարինոչկայի հետ մեր աշխատանքի արդյունքը։ Իրականացվել են հետեւյալ պրոցեդուրաները․ նիհար դեմք, քթի ոչ վիրահատական միջամտությամբ նվազեցում եւ ընդգծված ուրվագիծ», - ասել է բժիշկը։

Уменьшила нос: Марина Федункив стала неузнаваема - KP.Ru

Հանրության հատուկ ուշադրությունը գրավել է քթի ոչ վիրաբուժական ուղղման ընթացակարգը։ Ինչպես պարզաբանել է բժիշկը, «դա դրենաժային մեզոթերապիա է, որն ուղղված է հեռացնելու ավելորդ ջուրը եւ նվազեցնելու քթի ծայրամասը»։ Բոլոր պրոցեդուրաների համար Մարինան վճարել է ավելի քան 100 հազար ռուբլի:

Արդյունքից արտիստուհին գոհ է մնացել։ Ֆեդունկիվը ոչինչ չի հայտնել՝ գնահատել է արդյոք նրա անհավանական կերպարանափոխությունն ամուսինը՝ Ստեֆանո Մաջին։ Տղամարդը լավ է ազդել կնոջ վրա, որը որոշել է զբաղվել իրենով եւ հետեւել կազմվածքին։

Աղբյուրը՝ Комсомольская правда

Լուսանկարը՝ Սոցցանցեր



© NEWS.am STYLE