Սոնա Ռուբենյանի եւ ամուսնու նոր լուսանկարը

15:44   4 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Էմիլի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում երիտասարդ զույգը մեղմ ժպտում է։ Սոնան, ով մեղրամիսն է անցկացնում Փարիզում, առանց շպարի է, մազերն արձակված են։ Նա կրում է զոլավոր պրինտով վերարկու, ինչը համադրել է ոճային գլխարկի հետ։ Հրապարակումը տաղանդավոր երգչուհին չի մակագրել։

sona rubenyan-1.jpg (241 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին մուգ գույնի տաբատ էր ընտրել ու բլուզ, որոնք համադրել էր ոճային վերարկուի հետ։ Կերպարն ամբողջական էին դարձնում երկարաճիտները, ոճային պայուսակն ու լայեզր գլխարկը։



© NEWS.am STYLE