«Ծնունդդ շնորհավոր, կեսս»․ Մարտին Մկրտչյանի շնորհավորանքը կնոջը

16:38   4 դեկտեմբերի, 2021

Այսօր երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով նրա ամուսինը՝ երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկ կրում է սեւ գույնի բլուզ, ոճային գլխարկ։ Նա նախապատվությունը տվել է մեղմ շպարին, իսկ մազերն արձակել է։ «Ծնունդդ շնորհավոր, կեսս»,  -  հրապարակումը մակագրել է մարտին Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրն արվել էր Մեքսիկայում։ Հռիփսիմե Հակոբյանը կրում էր կապույտ երանգի զգեստ։ Նրա գանգուր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Հրապարակմանը կից երդիչ Մարտին Մկրտչյանի կինը գրել էր․ «Մեքսիկա»։ Հետեւորդները բազում հաճոյախսություններ էին հղել վերջերս երկրորդ անգամ մայրացած երգչուհուն։



© NEWS.am STYLE