«Երբեմն երկար է պետք հայելու մեջ նայել, այնտեղ շատ պատասխաններ կան»․ Դիանա Գրիգորյան

17:33   4 դեկտեմբերի, 2021

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Իստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում Դիանան կրում է ուռուցիկ թեւերով, մոխրագույն բաճկոն։ Նրա մազերը հավաքված են, արըահայտիչ շպարով է։ «Երբեմն երկար է պետք հայելու մեջ նայել, այնտեղ շատ պատասխաններ կան», - հրապարակումը մակագրել է պրոդյուսերը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դինան սպիտակ վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայատիչ դիմահարդարմամբ էր։ «Գտիր գունեղություն պասիվ գույներում»,- մեկնաբանություններում գրել էր Դիանան։



© NEWS.am STYLE