«Lady in Red»․ Իվետա Մուկուչյանի երեկոյան կերպարը

19:43   4 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկացել է երեկոյան շքեղ կերպարում։

oHWt0mcrJdY.jpg (170 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երգչուհին կրում է կարմիր գույնի, մարմինն ընդգծող, համարձակ դեկոլտեով զգեստ, որը համադրել է զգեստի երանգի բարձրակրունկների հետ։ Իվետան արձակել է ալիքավոր մազերը, նախընտրել է վառ ու արտահայտիչ շպար։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր երկնագույն հանդերձանք․ տաք բլուզ, ջինսե տաբատ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Երգչուհու ոճային կերպարն ամբողջացնում էր հագուստի գույնի պայուսակը։ Երկրպագուները բազում դրական խոսքեր էին գրել․ «Յուրօրինակ»։



© NEWS.am STYLE