Լիա Զախարյանի ձմեռային կերպարը (ֆոտո)

21:49   4 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը հետեւորդների եւ երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին կերպարանք է ընդունել վերելակում։ Նա կրում է բաց երանգի հագուստ․ սպորտային տաբատ, բլուզ, փքաբաճկոն, իսկ կերպարն ամբողջական է դարձնում գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ դասական զգեստ էր կրում։ Լիան հավաքել էր մազերն ու նախընտրել էր վառ շպար։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ մատանիները։ Մեկնաբանություններում Լիան հետեւորդներին պատմել էր իր նոր կերպարի մասին։



© NEWS.am STYLE