Նուրբ շպար, նուրբ կերպար․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

22:44   4 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, դերասանուհին մեղմ շպարով է, ալիքավոր հարդարված մազերն արձակված են։ Հրապարակմանը կից Մարիամը ողջունել է իր հետեւորդներին ու երկրպագուներին։

Mariam Aleqsanyan.JPG (230 KB)

«Արդեն հոգնել եմ, բայց էլի կասեմ։ Այս երկար ծնոտն իմն է։ Իմը, իմը, որը եղել է իմ մեծագույն կոմպլեքսը փոքր տարիքում։ Շուրթերիս համար կոսմետոլոգի տվյալներ մի ճշտեք։ Չկա, իմն են։ Շնորհակալություն գեներիս։ Լուրջ, օրը մի մինիմում 5 նամակ կա։ Ախր ես այն տեսակն եմ, որ եթե արած լինեի, կասեի, ամաչելու, թաքցնելու բան չունեմ։ Եվ ի վերջո, ում եմ վնաս տալիս։ Ծիծաղելի ա, երբ տեսնում եք՝ կա, բայց ձեզ ստում են»,- օրեր առաջ գրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE