Սիլվա Հակոբյանը դստեր հետ քնքուշ լուսանկար է հրապարակել

23:43   4 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Միլայի հետ։

263149316_441588024018279_5335237819206342068_n(1).jpg (223 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում Միլան մայրիկի գրկին է։ Երգչուհին կրում է վանդակավոր պրինտով տաբատ, սպիտակ բլուզ, որն էլ համադրել է ոճային երկարաճիտների հետ։ Երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել հրապարակմանը կից։

«40 տարի առաջ՝ այս օրը, հայրս փախցրեց մայրիկիս։ Գաղտնի հարազատներից, բայց ընկերների շրջապատում նրանք ամուսնացան ու այսօր արդեն տոնում են իրենց սուտակե հարսանիքը։

Սուտակը կրակի եւ սիրո քար է, խորհրդանիշը` երբեք չմարող զգացմունքների, ինչին ականատես ենք արդեն 40 տարի։

Դուք հավերժ օրինակ եք ձեր զավակների համար։ Շնորհակալ ենք, որ ժամանակին ճիշտ որոշում կայացնելով՝ դարձաք հենց մեր ծնողները։

Երջանիկ ենք, որ ունենք ձեզ եւ ամեն վայրկյան աղոթում ենք ձեր առողջության համար։
Շնորհավոր, իմ թանկագիններ»,- օրերս գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE