«Ապրելու իմաստ տվեցիր»․ Ալեք Բոլդուինը հուզիչ դիմել է կնոջը

10:14   5 դեկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 21-ին Ալեք Բոլդուինը «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար գնդակահարել էր օպերատորին: Գալինա Հաթչինսը մահացել է, իսկ ռեժիսոր Ջոել Սոուսան վիրավորվել էր արձակված կրակոցից:

Նախօրեին դերասանը ABC New-ին առաջին մեծ հարցազրույցն է տվել ողբերգությունից հետո, որում պատմել է, որ ատրճանակի ձգանը չի սեղմել:

Զրույցից հետո Ալեքն Instagram-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել, որում խոստովանել է ընտանիքի հանդեպ տածած զգացմունքների մասին։ «Անկախ նրանից, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Անկախ նրանից, թե ինչից եմ ես տառապում։ Եթե ես հաղթեմ կամ պարտվեմ, ինչ էլ լինի։ Ինչ էլ լինի։ Ոչ ոք չի կարող խլել ինձնից ուրախությունը եւ սերը, որ դուք եք ինձ նվիրել, @hilariabaldwin։ Դժվարին ժամանակներ են։ Աշխարհը խեղդվում է ատելության գոլորշիներից: Բայց դու ինձ ապրելու իմաստ տվեցիր», - գրել է նա՝ դիմելով կնոջը։



© NEWS.am STYLE