Բիլլի Այլիշն արմատապես փոխել է իմիջը (ֆոտո)

11:11   5 դեկտեմբերի, 2021

Բիլլի Այլիշը հաճախ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ։ Ահա եւ Ամանորին ընդառաջ երգչուհին որոշել է փոփոխություններ կատարել եւ երկրպագուներին հիացրել բյութի-փոխակերպմամբ։ Օրերս նա հրապարակել է մի լուսանկար, որում ներկայացել է նոր կերպարով։

262571571_497873078027451_2544967957967895474_n(1).jpg (231 KB)

Համաշխարհային հիթերի հեղինակ եւ կատարող Բիլլին թխահեր է դարձել եւ նոր սանրվածք ընտրել։ Այլիշը կադրում պատկերված է առանց դիմահարդարման։ «Կարոտե՞լ եք ինձ»,- գրել է նա։ Հրապարակումն արդեն բազմաթիվ մեկնաբանություններ եւ լայքեր է հավաքել։ Երկրպագուները գնահատել են արտիստուհու կերպարանափոխումն ըստ արժանվույն։

263062824_401348985103454_8659042981492976735_n(1).jpg (208 KB)

«Շքեղ տեսք ունեք, ես սիրահարվեցի», «մուգ մազերը վերադարձել են», «Աստված իմ, շունչս կտրվում է», «որքան են սազում գույնն ու սանրվածքը», «հիասքանչ ես», «մուգ մազերի ֆոնին աչքերդ փայլում են», - գրել են օգտատերերը:



© NEWS.am STYLE