«Սա մեր երջանիկ եւ անմոռանալի օրն էր»․ Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

10:49   5 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը, ում հարսանիքը տեղի է ունեցել օրեր առաջ, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու հետ։

View this post on Instagram

A post shared by Eva Zohrabyan (@evazohrabyan___)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են հարսանեկան արարողության օրը։ Եվան հարսանեկան շքեղ զգեստով է, իսկ նրա ամուսինն ամուր ու ջերմ գրկել է դերասանուհուն։ «Սա մեր երջանիկ և անմոռանալի օրն էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝անկեղծ, ուժ տվող խոսքերի համար: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջկա կյանքում այս օրը լինի պայծառ, ուրախությունով լի, երջանիկ օր, ինչպես իմն էր: Ես այնքան շնորհակալ եմ մեր ապրած ամեն վայրկյանի համար: Օրվա ամեն մի պահը լցված էր ջերմությամբ, շնորհիվ մեր կողքին գտնվող սրտացավ ընկերների և հարազատների: Սիրում եմ Ձեզ շաաաատ», - հրապարակումը մակագրել է Եվա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Եվան կրում էր սպիտակ գույնի զգեստ, նույն երանգի երկարաճիտներ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր։ Հրապարակումը Եվան չէր մեկնաբանել։ 



© NEWS.am STYLE