«Ի՞նչ է մեզ պետք մեր փոքրիկ աշխարհում, բացի գլոբալ թեմաներից, որտեղ մենք ավաղ անզոր ենք»․ Արեւիկ Ուդումյան

11:47   5 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

264169593_1289880884788509_5715826391430960502_n(1).jpg (115 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը բաց գույնի հանդերձանք է կրում․ տաբատ, երկար վերնաշապիկ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձնում զարդերը։ «Եվ ի՞նչ է մեզ պետք ի վերջո։ Երբ բոլորը քնած են, երբ մեզ չեն կանչում ու մենք չենք կանչում։ Ի՞նչ է մեզ պետք մեր փոքրիկ աշխարհում (բացի գլոբալ թեմաներից, որտեղ մենք ավաղ անզոր ենք): Ի՞նչն է իրականում երջանկացնում մեզ, ի՞նչն այդ «կանացի երջանկությունը»», - գրել է  երիտասարդ մայրիկը, ապա դիմել հետեւորդներին, որ անկեղծ պատասխանեն մեկնաբանությունների հատվածում։

Arevik Udumyan.jpg (116 KB)

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, լուսանկարում ջերմ գրկախառնված էր։ «Չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց այս մեկը միանշանակ ճիշտ է` բալիկները հրաշք են, բայց միշտ գտեք ժամանակ 2-իդ համար»,- մեկնաբանություններում գրել էր Արեւիկը։



© NEWS.am STYLE