«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա Գեւորգյան

12:39   5 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Թամարա Գեւորգյանը, որը հայ հեռուստադիտողին առավել հայտնի է դարձել սերիալային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

263434826_1503804779989792_5096668587379999771_n(1).jpg (161 KB)

Ինստարագրամյան էջում հրապարակված կադրերում Թամարան կերպարանք է ընդունել տոնածառի ֆոնին։ Երիտասարդ դերասանուհին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերն արձակված են, քնքուշ շպարով է։

«Կգողանամ.. ինքս ինձնից իմ ժպիտը պիտի վերցնեմ ու թաքցնեմ:

..որովհետեւ..

Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ:

...Բայց հետո ուշքի եմ գալիս իմ մտքերից, ու հասկանում, որ հենց չարախոսների բերանը փակելու համար պարզապես պարտավոր եմ ժպտալ։

Դու էլ ժպտա։ Ժպտա ու մեջքիդ հետեւում թող բոլորին, ովքեր քեզ չճանաչելով վատն են խոսում», - հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում գրել է դերասանուհին։

 

Լուսանկարը՝ adams_photoroom



© NEWS.am STYLE