Netflix-ը հրապարակել է «Վագրերի արքա» սերիալի սփին-օֆֆի թրեյլերը

17:07   5 դեկտեմբերի, 2021

Netflix-ը հրապարակել է «Վագրերի արքա» սերիալի սփին-օֆֆի թրեյլերը, հայտնում է Deadline-ը։ Տեսահոլովակը հրապարակվել է սթրիմինգային ծառայության YouTube-ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այն կբացահայտի տղայի մասին «ցնցող ճշմարտությունը, որը թաքնված է կենդանիներին սիրող էքսցենտրիկ արտաքին տեսքի հետեւում»։

Էնթլին էր պատկանում Հարավային Կարոլինայի մասնավոր կենդանաբանական այգին։ Կենդանիների պահման այս վայրի մասին խոսվել է Netflix-ի վավերագրական հիթում։ 2020 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել վայրի կենդանիների անօրինական առեւտրի եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի համար:

Օրիգինալ սերիալը թողարկվել է սթրիմինգային հարթակում 2020 թվականի մարտին։ Այդ ժամանակ ընդամենը մեկ ամսում նախագիծը 64 մլն դիտում է ունեցել։

Դրա գլխավոր հերոսը վագրերի մասնավոր կենդանաբանական այգու սեփականատեր Ջո Էկզոտիկն է։ Գեյ-ռեդնեկը երգում էր քանթրի ոճի երգեր, տեսահոլովակներ նկարահանում, փորձել քաղաքականություն մտնել եւ անընդհատ վիճում էր կենդանիների պաշտպան Քերոլ Բասկինի հետ։ Նրանց թշնամանքը հանգեցրել է նրան, որ Էկզոտիկան մեղադրվում է մրցակցուհու սպանությունը կազմակերպելու մեջ։

«Վագրերի արքա․ դոկտոր Էնտլի պատմությունը» սերիալի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։



© NEWS.am STYLE