Հումորիստ Բեբուրիշվիլին ծաղրել է Ասմուսին՝ ապահարզանից հետո անհամեստ պահվածքի համար

15:09   5 դեկտեմբերի, 2021

Հայտնի կատակերգու Անդրեյ Բեբուրիշվիլին ծաղրել է դերասանուհի Քրիստինա Ասմուսին՝ Գարիկ Խարլամովի հետ ամուսնալուծությունից հետո վարած վարքի համար։ Հումորիստի կարծիքով՝ աստղը ճակատագրական սխալ է թույլ տվել, երբ սկսել է շրջապատին ապացուցել իր կայացած լինելը։ Դա արտացոլվել է, մասնավորապես, սոցցանցերի իր հրապարակումներում։

Բեբուրիշվիլին նշել է, որ մնալով միայնակ՝ Ասմուսն Instagram-ում սկսել է ցուցադրել իր «անկախ» լուսանկարները։ Նրանց հետեւում էին միլիոնավոր մարդիկ, նրանց քննարկում էին, ոմանք հիանում էին աստղով, բայց կատակերգուն դա շատ տարօրինակ է համարել:

«Ես ուզում եմ, որ բաժանությունը, որպես երեւույթ, ունենա օրենսգիրք, որովհետեւ մենք բաժանվել չենք կարողանում։ Ես հատուկ Ձեզ համար բաժանման օրենսգիրք եմ մտածել։ Կետ առաջին․ նախկինների հետ չի կարելի քնել։ Դա փաստ է։ Կանայք սկսում են տարածել իրենց «ուժեղ» լուսանկարները։ Դե, գիտեք։ Դուք բոլորդ բաժանորդագրված եք Ասմուսին», - հերթական ելույթի ժամանակ առանց սարկազմի նկատել է Անդրեյ Բեբուրիշվիլին։

Աղբյուրը՝  5tv.ru



© NEWS.am STYLE