Ռեփեր 50 cent-ը ներողություն է խնդրել Մադոնայից սոցցանցերում ծաղրելու համար

13:03   5 դեկտեմբերի, 2021

Ռեփեր 50 cent-ը ներողություն է խնդրել երգչուհի Մադոնայից Instagram-ում երգչուհու լուսանկարները ծաղրելու համար, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Նշենք, որ Մադոննան Instagram-ում հանդուգն ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել էր, որտեղ նա կերպարանք էր ընդունել ներքնազգեստով։ Լուսանկարներից մեկում երգչուհին մտել էր մահճակալի տակ՝ տեսանելի թողնելով միայն ոտքերը։

50 cent-ը ծաղրել էր այդ լուսանկարը։ «Կարծում եմ, որ քո նոր կարիերան ուշադրություն գրավելն է՝ սոցիալական ցանցերում փորձելով նվաստացնել ուրիշներին: Դու պարզապես նախանձում ես, որ այնքան լավ տեսք չես ունենա, որքան ես, կամ այնքան ուրախ չես լինի, երբ դառնաս իմ տարիքին», - պատասխանել էր Մադոննան։

Ռեփերը ներողություն է խնդրել իր Twitter-ում՝ հայտարարելով, որ չի ցանկացել վիրավորել Մադոննային։



© NEWS.am STYLE