«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ Լիլու

17:37   5 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։

263367410_916994082269684_8885231268040185352_n(1).jpg (205 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը կրում է սեւ գույնի, համարձակ դեկոլտեով, երեկարափեշ, երեկոյան զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը երգչուհին համադրել է բարձրակրունկների հետ։ Նա արձակել է ալիքավոր հարդարված մազերը, վառ ու արտահայտիչ շպարով է։

««Լավ օր» բառերի փոխարեն մենք պետք է սկսենք ասել․ «Մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»: Թող կարման հասկանա այս ամենը», - հրապարակումը այսպես է մակագրել երգչուհին։  

261657472_442055753962021_4511923954658319784_n.jpg (199 KB)

Օրերս հրապարակված կադրերում Լիլուն սեւ զգեստ էր կրում, որն առանձնանում էր բացվածքով ոտքի հատվածում։ Լիլուն արձակել էր մազերն ու արտահայտիչ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր վզնոցը։ Հետւեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր ուղղել Լիլուին․ «Շքեղ»։



© NEWS.am STYLE