Տասնյակ հազարավոր մարդիկ հանրագիր են ստորագրել՝ պահանջելով արգելել Ուիլ Սմիթին եւ Ջադա Փինկեթ Սմիթին հարցազրույց տալ

16:07   5 դեկտեմբերի, 2021

Ընդունված է համարել, որ երկրպագուներն են մշտապես քիթները խոթում աստղերի անձնական գործերի մեջ, իսկ լրագրողները փորձում են պարզել նրանց անձնական կյանքի մանրամասները: Սակայն, ինչպես պարզվեց, լինում է այնպես, որ հայտնիների չափազանց անկեղծությունն ու բացահայտումները զարմանք են առաջացնում։ Change.org կազմակերպության կայքում անցյալ շաբաթ խնդրագիր էր հայտնվել՝ ուղղված Ուիլ Սմիթին եւ Ջադե Փինկեթ Սմիթին հարցազրույց տալու արգելքին։ Եվ մի քանի օրում արդեն հավաքել է մոտ 15 000 ստորագրություն։

Ոմն Դեքստեր Մորալեսի խնդրագիրը կոչվում է «խեղճ Ուիլ Սմիթ․․․» եւ հղում է կատարվում ինտիմ տեղեկատվությանը, որը զույգը կիսել է ամբողջ աշխարհի հետ վերջին երկու տարվա ընթացքում՝ ներառյալ սեռական տեսարանների նկարագրությունը, որոնք մարդիկ «ստիպված են կարդալ կամքին հակառակ»: «Ամեն ինչ չէ, որ պետք է լինի հասարակության սեփականությունը», «մենք լսում ու տեսնում ենք Ձեզ... խնդրում ենք կանգ առնել» եւ «վերջին 3 ամիսներին ես այս ընտանիքի մասին ավելին եմ իմացել, քան վերջին 10 տարիների ընթացքում», - ասված է խնդրագրի էջերում:

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE