«Անթերի»․ Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարում

18:34   5 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը նոր լոսւանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ կերպարում։

263525625_743045700422616_1932207308208109822_n.jpg (159 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսնակարում Աննան կրում է սպիտակ գույնի տաբատ, հետաքրքիր բացվածքով, երկար բաճկոն, որոնք էլ համադրել է նույն երանգի բարձրակրունկների ու երկնագույն փոքրիկ պայուսակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ Աննան չի մեկնաբանել իր հրապարակումը, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Անթերի»։

Anna Dovlatyan-1.JPG (242 KB)

Ավելի վաղ հրապարակված լուսնակարում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի եւ իրենց դստեր՝ Կարինայի հետ։ Ընտանիքը ջերմ գրկախառնված էր։ «Մեր երջանկություն»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE