Լուիզա Մելքոնյանի հմայիչ լուսանկարը

20:40   5 դեկտեմբերի, 2021

Մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանը, որն այս շրջանում նկրահանվում է «Երդում» սերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

263544424_626028148590424_6984365227108270354_n.jpg (271 KB)

Միկրոբլոգի իր էջում հրապարակված լուսանկարում Լուիզան կերպարանք է ընդունել վառ վարդագույն երանգի, համարձակ դեկոլտեով զգեստ, դեղին բարձրակրունկներ։ Լուիզայի մազերը հավաքված են, մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է արեւայիկ ակնոցը։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Լուիզան կրում էր զոլավոր լեգինսներ, վառ կանաչ երանգի տոպ, մարզակոշիկներ։ Նրա գանգուր վարսերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր վառ երանգի արեւային ակնոցը։ Հրապարակում մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE