Ինչու Քանյե Ուեսթն իրականում չի ցանկանում ամուսնալուծվել Քիմ Քարդաշյանից

20:16   5 դեկտեմբերի, 2021

Նախօրեին պարզվել է, որ Քանյե Ուեսթը հենց այնպես չի ցանկանում վերադարձնել իր նախկին սիրելի՝ Քիմ Քարդաշյանին։ Պարզվում է, որ ռեփերն ունի իր «սուրբ» ցուցակը՝ պատճառներով։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

«Նա պատճառներն անվանում է «Սուրբ Երրորդություն», — ասել է ռեփերի ընկերը: «Առաջինը․   նա վստահ չէ, թե կարող է արդյոք որեւէ այլ կին իր հետ լեզու գտնել։ Քիմը գիտի, թե ինչպես պետք է շփվել Քանյեի հետ, երբ նրա մոտ սկսվում են «դժվար» օրերը: Երկրորդ պատճառը նրանց երեխաներն են։ Եվ երրորդը՝ կրոնը։ Որպես կրոնի մարդ, նա չի ուզում ամուսնալուծվել»:

Բացի այդ, ռեփերի ընկերոջ խոսքով, կա եւս մեկ կարեւոր պահ։ «Նրա համար միեւնույն չէ իր իմիջը։ Նա կարծում է, որ Քարդաշյանն իր կողքին լավ է «դիտվում»»։



© NEWS.am STYLE