Քնքուշ կերպար․ Աննա Թովմասյանը՝ նվազագույն շպարով

22:38   5 դեկտեմբերի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նուրբ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աննան նվազագույն շպարով է, նրա մազերն արձակված են։ Կրում է բաց երանգի բլուզ, որը համադրել էոճային աքսեսուարի հետ։ Հրապարակումը երիտասարդ մայրիկը չի մակագրել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր իր ու երգիչ Արամեի դստեր հետ։ Մայր ու դուստր կադրում ջերմ գրկախառնված էին։ «Մեր առաջին հանդեսը»,- մեկնաբանություններում գրել էր Աննա Թովմասյանը, իսկ հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհիներ», «փոքրիկ արքայադուստր», «շատ նման է Արամեին»։



© NEWS.am STYLE