Մահացել է կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը

19:46   5 դեկտեմբերի, 2021

Կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը մահացել է դեկտեմբերի 5-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա կինը՝ Նատալյան:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռուդինշտեյնը Մոսկվայում հոսպիտալացվել է սրտի կաթվածից եւ գտնվում է ծանր վիճակում:

«Այո, Մարկը մահացավ։ Շնորհակալություն ցավակցությունների համար: Ուժ չկա խոսելու», - ասել է Նատալյան։

Ռուդինշտեյնը սովետական եւ ռուսական պրոդյուսեր, դերասան է, ինչպես նաեւ «Կինոտավր» կինոփառատոնի հիմնադիրը։



© NEWS.am STYLE