Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսերը խոստացել է էկրաններ վերադարձնել 007 գործակալին

23:07   5 դեկտեմբերի, 2021

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի պրոդյուսեր Բարբարա Բրոկկոլին հայտարարել է, որ 007 գործակալը կվերադառնա էկրաններ՝ չնայած Դենիել Քրեյգի նախագծից հեռանալուն:

«Մենք կհասկանանք այդ հարցը։ Նա կվերադառնա։ Կարող եք չկասկածել, որ Ջեյմս Բոնդը կվերադառնա», - նրա խոսքը մեջբերում է Deadline-ը։

Ավելի վաղ Բրոկոլին պատմել էր, թե երբ Eon Productions ստուդիան պատրաստ կլինի Դենիել Քրեյգի փոխարեն նոր դերասան ընտրել «բոնդիանայում»:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE