Տասներկու պարզ բան, որոնք կփոխեն Ձեր կյանքը

21:12   6 դեկտեմբերի, 2021

1. Սովորեք ավելի շատ մարդկայնություն ցուցաբերել

Գաջեթները, իհարկե, մարդկության մեծագույն ստեղծագործություններից են, բայց եթե զգույշ չլինեք, դրանք կարող են խանգարել ձեր երջանկությանը: Վերահսկեք դրանք, որպեսզի հակառակը չստացվի: Այլ կերպ ասած՝ մի կողմ թողեք սմարթֆոնը: Մի խուսափեք տեսողական շփումից: Մի թաքնվեք այդ սարքերի էկրանների հետեւում: Ավելի լավ է լսեք այլ մարդկանց պատմությունները: Լսեք եւ միասին ժպտացեք:

2. Սկսեք զտել աղմուկը, որն առաջանում է ձեր գլխում

Զգույշ եղեք ձեր կյանքում բարձրախոսն ու բեմն ինչ-որ մեկին վստահելու հարցում: Պետք չէ պարզապես հետեւել ամենաբարձր ձայնին: Լսեք ամենաանկեղծ, իսկական ձայնը:

3. Սկսեք տարբեր ընտրություն անել, ձեր իսկ բարեկեցության համար

Մեր կյանքի մեծ մասը փոքր ընտրությունների արդյունք է, որոնց մենք բախվում ենք ամեն օր: Եթե ձեզ դուր չի գալիս ձեր կյանքի մի մասը, ժամանակն է սկսել ոչ մեծ փոփոխություններ մտցնել կյանքում եւ լավագույն ընտրությունն անել, հենց այստեղ եւ հիմա:

4. Փորձեք ավելի արդյունավետ լինել, քան զբաղված

Կարելի է շատ զբաղված լինել, իսկ կարելի է նաեւ շատ արդյունավետ լինել: Այս հասկացությունների միջեւ մեծ տարբերություն կա: Շարժումն առաջընթացի հետ մի շփոթեք: Ճոճանակ-ձիուկը շարժվում է, բայց որեւէ քայլ առաջ չի անում:

5. Սկսեք ամեն օր որոշակի ժամանակ տրամադրել ինչ-որ բանի, ինչն իսկապես ձեզ համար մեծ նշանակություն ունի

Այն, ինչ անում եք ամեն օր, նշանակություն ունի, բայց այն, թե ինչու եք դա անում, ավելի կարեւոր է: Այնպես որ՝ բավական է անել այն, ինչ պարզապես կարող եք անել: Պարզեք, թե ինչի համար եք ծնվել եւ այսուհետ միայն դա արեք: Եվ եթե անգամ օրական ընդամենը 15 րոպե կարողանաք տրամադրեք դրան, խնդիր չէ, թող այդ 15 րոպեն իսկապես իմաստ ունենա:

6. Սկսեք ապրել ներկայով

Եթե ձեր ուղեղում եւ սրտում շարունակում է ապրել անցյալի վիրավորանքը, որքան առաջ գնաք, այնքան վատ կլինի ձեզ համար: Ազատվեք այդ վիրավորանքից: Մի կենտրոնացեք նաեւ կատարյալ ապագա ստեղծելու հարցի վրա՝ ներկան բաց չթողնելու համար: Ապրեք հիմա եւ այստեղ:

7. Ձեր մտահոգությունները փոխարինեք դրական գործողություններով

Իրադարձությունների մեծ մասը, որի համար ես մտահոգվում եմ, տեղի չի ունեցել: Իմ հույսերի եւ ջանքերի մեծ մասն իրականացել են: Նույնը վերաբերում է նաեւ ամենաերջանիկ եւ հաջողակ մարդկանց, որոնց հետ բազմաթիվ տարիներ շփվել եւ աշխատել եմ: Այնպես որ՝ շարունակեք երազել եւ գործել:

8. Սկսեք ընդառաջ գնալ ամեն ինչին, այլ ոչ թե խուսափել

Բացասական ինչ-որ բանից ազատվելու լավագույն միջոցը դրական ինչ-որ բանի ուղղությամբ կենտրոնանալն է:

9. Թույլ տվեք, որ ձեր սերը հաղթի վախերին

Մարդկային էությունը երկու ուժ ունի. Սեր եւ Վախ: Վախը ձեզանից վանում է այն, ինչ ուզում եք: Սերը, հակառակը, գրավում է:

10. Սկսեք անել այն, ինչ ճիշտ է, եթե անգամ դա այնքան էլ դյուրին ընտրություն չէ

Միայն նրա համար, որ կարող եք, չի նշանակում, որ պետք է անեք: Միայն նրա համար, որ դյուրին է, չի նշանակում, որ արժեք դա անել: Արեք այն, ինչ ճիշտ է, այլ թե այն, ինչն այս պահին ավելի դյուրին է: Այդ կերպ կկարողանաք խուսափել սթրեսային իրադրությունից:

11. Ձեզ միայն ինքներդ ձեզ հետ համեմատեք, այլ ոչ թե ինչ-որ մեկի

Մի մտածեք այն մասին, թե ինչ ունեն ուրիշները, որտեղ են նրանք գտնվում: Դուք նրանց փոխարեն չեք, եւ քանի դեռ շարունակում եք ձեզ ուրիշների հետ համեմատել, ձեզ հարմարավետ չեք զգա ձեր սեփական տեղում: Կենտրոնացեք նրա վրա, ինչն ավելի լավ է ձեզ համար, եւ ձեր հատուկ հանգամանքների վրա: Ձեր նպատակներով տարվելու դեպքում այլեւս ձեզ չեք համեմատի ուրիշների հետ:

12. Իսկապես երջանիկ եղեք ուրիշների համար

Որքան շատ հրաշալի բան կարողանաք տեսնել ինչ-որ մեկի ճանապարհին, այնքան քիչ կցանկանաք համեմատել սեփական ուղու հետ:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE