Դիանա Գրիգորյանի լուսանկարը Հովհաննավանքից

14:38   6 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Diana Grigoryan-1.JPG (186 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերն արվել են Հովհաննավանքում։ Դիանան սեւ հագուստ է կրում, արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Դիանան մոխրագույն բաճկոն էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, արտահայտիչ շպարով էր։ «Երբեմն երկար է պետք հայելու մեջ նայել, այնտեղ շատ պատասխաններ կան», - հրապարակումը մակագրել էր պրոդյուսերը։



© NEWS.am STYLE