Օլգա Օռլովան ամուսնացել է

10:11   6 դեկտեմբերի, 2021

Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Օռլովան ամուսնացել է։ Աստղն ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել արարողությունից։

Աստղի ամուսնու մասին շատ բան հայտնի չէ․ նրա անունը Վալերի է, նա մոտ 50 տարեկան է, զբաղվում է բիզնեսով։ Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել դեռ սեպտեմբերի 27-ին։ Օրը պատահական չէ ընտրված․ այդ օրը լրանում է նրանց ծանոթության երկրորդ տարին։

View this post on Instagram

A post shared by Ольга Орлова (@olgaorlova1311)

«ես միշտ հավատում էի, որ ինչ-որ տեղ մի տղամարդ է քայլում, որն ինձ փնտրում է այնպես, ինչպես ես նրան։ Եվ ես հանդիպել եմ նրան։ Իմ լավագույն տղամարդուն ամբողջ աշխարհում։ Ես շատ երջանիկ եմ։ Եվ ցանկանում եմ այդ երջանկությունը կիսել ձեզ հետ»,- գրել է Օրլովան։



© NEWS.am STYLE