Ոճային մայրիկ. Լիլիթ Մուրադյանի ու որդու զբոսանքը Երեւանում

15:41   6 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր հոլովակ է հրապարակել,  որում ներկայացել է ոճային կերպարում։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Ինստագրամյան էջում հրապարակված հոլովակում Լիլիթը քայլում է՝ որդուն գրկած։ Հաղորդավարուհին սեւ շրջագզեստ է կրում, որը համադրել է զոլավոր բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկը սեւ երկարաճիտներ է ընտրել, վառ գույնի վերարկու։ Կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, պայուսակ։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, կադրում ջերմ գրկախառնված էր։ «Պարզապես նկար մեր երկուսի կողմից․ ձեզ լիքը սեր …»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE