«Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում». Նազենի Հովհաննիսյանի «street style»-ը Երեւանից

11:39   6 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Nazeni Hovhannisjan.jpg (365 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Նազենին կանաչ տաբատ է կրում, որը համադրել է բաց գույնի հուդիի ու երկարաճիտների հետ։ Դերասանուհին կանաչ վերարկու է կրում, արեւային ակնոց։ «Կանաչներով ու արեւոտ օր եմ մաղթում։  Տաք հագնել, չմրսել, ու ոչ մի դեպքում չհիվանդանալ»,- գրել է նա։ 

Nazeni.jpg (257 KB) 

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր առանց շպարի։ «Էսօր վերջապես մի կտոր Արև բացվեց։ Փառք Աստծու: Ես էլ ժպիտով արթնացա՝ ձեզ ու աշխարհին։ Մի քիչ վերջնական սպիտակեցի ափսոս, բայց դե մարդու կյանքի համեմատ սպիտակն ի՞նչ է, որ։ Վերջապես աստիճանաբար անցնեմ գործերիս, 13 օր աշխարհից կտրվել էի, մառախուղն էլ մի կողմից... Առավոտյան գործուն ու լավ մտքերով լցնենք օրը, առողջ եղեք ամենակարևորը՝ մտքով ու ֆիզիկապես: Լավն ու բարի կամեցեք իրար, կյանքը էնքան կարճ է. մի «մարդաչափ»... Հ.Գ. Ապրել»,- մեկնաբանություններում գրել էր նա:



© NEWS.am STYLE