«Միասին ավելի լավ է». մայրանալ պատրաստվող Էլեն Ազնավուրյանի երեկոյան լուքը

19:48   7 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Elen Azn avuryan.jpg (338 KB)

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, սպիտակ զգեստ է կրում, որը համադրել է ոճային աքսեսուարի՝ գոտու հետ։ Էլենը հավաքել է մազերն ու վատ դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջական են դարձրել բարձրակրունկներն ու պայուսակը։ «Միասին ավելի լավ է»,- մեկնաբանություններում գրել է նա։ Կադրերից մեկում Էլենը պատկերված է ամուսնու հետ։

Ելեն Ազնավուրյան.jpg (328 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում ապագա մայրիկը սեւ տաբատ էր կրում ու ոճային բլուզ։ Նա արձակել էր մազերը, իսկ բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Շնորհավոր ծննդյանս օրը»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE