«Առանց ֆիլտրի․ պարզապես ժպիտ». Անի Խաչիկյանի բնական կերպարը

21:47   6 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ani Khachikyan.JPG (213 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Անին բաց գույնի հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու շպարված չէ։ «Առանց ֆիլտրի․ պարզապես ժպիտ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին հրապարակել էր որդու՝ Տեսլայի լուսանկարը, որը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Տեսլան է, ինքը շատ պնդաճակատ ու ինքնուրույն տղա է ծնված պահից, իրա մաման Երեւանից է, պապան՝ Գյումրիից, բայց ինքը որոշեց, որ Կապանում պիտի ծնվի ու լինի Սյունեցի, դա լավագույնն էր, որ եղավ մեզ հետ։ Քեզ մեր Սյունյաց աշխարհի, լեռների ուժն ու ոգին, ու թող լինի խաղաղություն ու մնացածը կստեղծենք», - հրապարակմանը կից գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE