Վյաչեսլավ Դոբրինինը կաթվածից հետո առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում

15:12   6 դեկտեմբերի, 2021

Հայտնի կոմպոզիտոր եւ երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը կաթվածից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ «НТВ»-ի «Սուպերսթար․ վերադարձ» շոուին մասնակցելով ժյուրիի անդամի դերում։

Շոուի ընթացքում արտիստները կատարում էին Վյաչեսլավ Դոբրինինի հեղինակած երգերը, ինչն ուրախացրել է 75-ամյա երաժիշտին։ Արտիստը խոստովանել է, որ շոուին իր գտնվելն իր համար տոն է եղել։

«Նախապես ներողություն եմ խնդրում, որ այդքան էլ վստահ չեմ ասում։ Վերականգնվում եմ ծանր հիվանդությունից հետո։ Երկու տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ստուդիա եմ մտել։ Այն, ինչ այստեղ տեղի է ունենում, ինձ համար տոն է»,- երկրպագուներին դիմել է Դոբրինինը։

Վյաչեսլավ Դոբրինինը կաթվածի կասկածանքով հիվանդանոցում է հայտնվել 2018թ․-ի հոկտեմբերի 19-ին։ Երգիչը խոստովանել է, որ երբ ինքնազգացողությունը վատացել է, դադարել է համերգների գնալ եւ ալկոհոլ օգտագործել։ Հիմա նա պարբերաբար հետեւում է առողջական վիճակին եւ կատարում է բժիշկների կարգադրությունները։



© NEWS.am STYLE