Իվան Դորնի կինը խոստովանել է, թե ինչու է ամուսինը 14 տարի շարունակ «թաքցրել» իրեն (վիդեո)

19:16   6 դեկտեմբերի, 2021

Երգիչ Իվան Դորնն ու նրա կինը՝ Անաստասիա Նովիկովան, միասին են արդեն 14 տարի, սակայն երկրպագուներն աստղի կնոջ մասին վերջերս են իմացել։ Զույգն ընտանեկան կյանքի մանրամասների մասին պատնել է Vogue-ին տված հարցազրույցում։

Դորնն ապագա կնոջ՝ Անաստասիայի հետ ծանոթացել է դեռ դպրոցում․ նա սովորել է զուգահեռ դասարանում, որը հետագայում միավորել են Իվանի դասարանի հետ։ Սիրահարները նաեւ միմյանց հարեւանությամբ են ապրել։

Երաժիշտը երկար ժամանակ չէր հրապարակում կնոջ լուսանկարը․ Անաստասիայի էջը փակ էր, եւ ոչ ոք չէր կարող գուշակել, որ նրանք ամուսնացած են։ Միայն երբ նա կադրեր է հրապարակել Կաննի կինոփառատոնից, բոլորը սկսել են պարզել, թե ինչն է կապում նրանց։

«Մենք պայմանագիր ունեինք, անձնական կյանքը չի հրապարակայնացվում։ Շատ բարդ է, երբ նշանառության տակ ես, ի սկզբանե քո նկատմամբ այլ մոտեցում է։ Ես չէի ցանկանում, որ ինձ ընդունեին միայն որպես Իվանի կինը եւ կապեին նրա հետ, այդ պատճառով ավելի հեշտ էր ստվերում մնալ, որ առհասարակ ոչ ոք չիմանար, որ նա իմ անուսինն է։ Երեխաները մանկապարտեզ ընդունվել են իմ ազգանունով․ ես բոլորի համար սովորական մայր էի եւ ոչ թե Դորնի կինը։ Այդպես ավելի հեշտ է՝ նվազագույն ուշադրություն, ոչ մի սպասում»,- հարցազրույցում ասել է Անաստասիան։

snimok-ekrana-2021-12-06-v-12.17.29-640x767.png (936 KB)

Իվանն ու Նաստյան մեծացնում են երկու երեխաներին՝ յոթամյա Վասիլիսային եւ վեցամյա Վանյային։

 



© NEWS.am STYLE