Netflix-ի նոր առաջատարը․ կոլումբիական սերիալն առաջ է անցել «Կաղամարի խաղից» եւ «Դժոխքի կանչից»

22:04   6 դեկտեմբերի, 2021

Netflix սթրիմինգային հարթակում նոր ամենադիտված սերիալ է հայտնվել՝ «Հոսքի թագուհին» (The Queen of Flow), անցած շաբաթվա արդյունքներով՝ հայտնում է «Netflix Russia» տելեգրամյան ալիքը։

Օգտատերերն ընդհանուր առմամբ նոր սերիալը դիտել են 69 միլիոն ժամ։ «Դժոխքի կանչը» քիչ է զիջել՝ 67.5 միլիոն ժամ։ Երրորդ տեղում «Կաղամարի խաղն է», որը շաբաթվա դիտել են 25,7 միլիոն ժամ։  

Նոր սերիալը նվիրված է երգերի հեղինակ Յիմի Մոնթոյնին, որին դավաճանել են ու դատապարտել 25 տարվա ազատազրկման։ Նրա միակ ցանկությունն է ազատություն ստանալ եւ վրեժ լուծել բոլորից, ովքեր կործանել են իր կյանքը։ Ի դեպ, սերիալի առաջին եթերաշրջանը մեկնարկել է 2018թ․-ին։



© NEWS.am STYLE