Վառ կերպար. Հասմիկ Խոջյանի ձմեռային լուքը

23:39   6 դեկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Hasmik Khojyan.JPG (257 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում եւ սեւ վերարկու։ Հասմիկն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել է գույն գույնի գլխարկը։ Դերասանուհին նշել է, որ դիմահարդարման հեղինակն ինքն է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում  Հասմիկը վանդակավոր պրինտով վերնաշապիկ էր կրում, սեւ կիսաշրջազգեստ, որոնք համադրել էր սեւ գույնի երկարաճիտների հետ։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ «Աշնան արեւը հզոր էներգետիկա ունի՝ վայելելու իրական ժամանակն է։ Ի դեպ, կարդացե՞լ եք Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան Արեւը»», - հրապարակումը մակագրել էր երիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE