«Թղթե տունը» սերիալից Պրոֆեսորը նոր սերիայում հայերեն է խոսել (վիդեո)

17:55   6 դեկտեմբերի, 2021

«Թղթե տունը» սերիալի հինգերորդ եթերաշրջանը, որը թողարկվել է Netflix-ով, ավարտել է կողոպտիչների պատմությունը, որը դարձել էր նախորդ տարվա գլխավոր հիթը։ Եզրափակիչ սերիաներից մեկում դրամայի գլխավոր հերսներից մեկը, որին բոլորը Պրոֆեսոր են անվանում, նվեր է մատուցել սերիալի հայ երկրպագուներին։ Ալվարո Մորտեի հերոսը խոհարարներից մեկին բարեւել է հայերենով։  

«Թղթե տունն» իսպանական սերիալ է քրեական դրամա ժանրով։ Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2017թ․-ի մայիսի 2-ին «Antena 3» հեռուստաալիքով։ Իսպանիայում սերիալի հաջողությունը հետաքրքրել է ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայությանը, որը գնել է սերիալի միջազգային ցուցադրության իրավունքը։



© NEWS.am STYLE