«Երբ ես տխուր եմ». Լիլիթ Ալթունյանի անիմացիոն ֆիլմն ընտրվել է վեց միջազգային կինոփառատոնների կողմից

18:26   6 դեկտեմբերի, 2021

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը հոկտեմբերի 15-ի՝ Անիմեսթում «Animest International Animation Festival»-ի (Ռումինիա) շրջանակներում  իր համաշխարհային պրեմիերայից հետո ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից,  հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

Ժապավենն ընտրվել է BIAF՝ Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա), Cinanaima (Պորտուգալիա), Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան), BASTAU International Film Festival (Ղազախստան), Colombo International Women’s Film Festival (Շրի Լանկա), Paris Courts Devant (Ֆրանսիա) փառատոնների կողմից։

Դեկտեմբերի 8-12-ը ֆիլմը նաեւ ընտրվել է ցուցադրվելու ֆրանիսական հայտնի Carrefour of the Animated films - Forum des Images-ում:

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը եւ նկարիչը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը եւ Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համապրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը: Դերերում՝ Արմինե Անդա (հայերեն ձայն), Նաիրի Խաչադուրեան (ֆրանսերեն ձայն), Վիկտորիա Ալեքսանյան (անգլերեն ձայն):



© NEWS.am STYLE