Off-White-ը ծաղկային ինստալյացիաներ է ստեղծել ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի

23:14   6 դեկտեմբերի, 2021

Off-White խանութներն ամբողջ աշխարհում, այդ թվում Լոնդոնում, Հոնգկոնգում, Փարիզում, Սեուլում, Մայամիում, Նյու Յորքում եւ Տոկիոյում, սրահներից հեռացրել են ապրանքները՝ տեղ ազատելու համար ի հիշատակ Վիրջիլ Աբլոյի պատրաստված ծաղկային ինստալյացիաների համար, հայտնում է Hypebeast-ը։

off-white-stores-around-the-world-pay-tribute-remember-virgil-abloh-flowers-tokyo-london-hong-kong-seoul-tokyo-news-002.jpg (367 KB)

Ծաղիկներին ավելացրել են «Virgil Forever» («Վիրջիլն առհավետ») արտահայտությունները։ Դիզայների երկրպագուները նրան ուղղերձներ են թողել, որոնցում արտահայտել են իրենց սերն ու շնորհակալությունը Վիրջիլին։

off-white-stores-around-the-world-pay-tribute-remember-virgil-abloh-flowers-tokyo-london-hong-kong-seoul-tokyo-news-001.jpg (303 KB)

«Աշխարհում, ուր բարությունն այդքան հազվադեպ է, ուր նորաձեւությունը կարող է կանոններ փոխել, բայց երբեմն ի վերջո հանգեցնում է նորերի ստեղծմանը, դու էիր։ Քո մեծ ընտանիքը վշտացած է։ Մենք կկարոտենք քեզ, Վիրջիլ։ Քո խոսքերը մշտապես ոգեշնչել են մեզ եւ համարձակություն էին տալիս երազել, ստեղծագործել։ Մենք կկարոտենք քո հաղորդագրություններին WhatsApp-ում, քո ծիծաղին, քո մաքուր հոգուն։ Մենք սիրում ենք քեզ, Վիրջիլ»,- ասված է Off-White-ի թիմի հայտարարությունում։

Աղբյուրը՝  Buro247.ru

Գլխավոր լուսանկարը՝ AP Photo/Thibault Camus, File



© NEWS.am STYLE