«Միստր եւ միսիս». Գուրգեն Դաբաղյանի ու կնոջ լուսանկարը

19:49   6 դեկտեմբերի, 2021

Երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը՝ Իննան, ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

gurgen dabaghyan.jpg (123 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը, որը մեծացնում է դստերը, նմանատիպ հագուստ է կրում՝ ջինսե տաբատ, կարմիր բլուզ։ «Միստր եւ միսիս»,- հրապարակումը մակագրել է Իննան։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու զույգին դրական խոսքեր են գրել․ «Ներդաշնակ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգիչը պատկերված էր դստեր հետ։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել 2020թ․-ի հուլիսին, Գուրգենն ու նրա կինը՝ Իննան, փոքրիկին տվել են Շուշաննա անունը։ Կադրում երգիչը գրկել էր փոքրիկին, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Մոտ մի ամիս առաջ տեսահոլովակի նկարահանման օրը տանից դուրս գալուց վերջին պահին ձգվեց դեպի ինձ, որ գրկեմ եւ ունեցա հաջող տեսահոլովակ։ Իննա Դաբաղյանն էլ հասցրեց անմահացնել»։



© NEWS.am STYLE