Թոփ-3 անսպասելի մթերքներ, որոնք կոֆեին են պարունակում

18:08   9 հունվարի, 2022

Ձեր օրգանիզմ մտնող կոֆեինի քանակությունը վերահսկելու համար բավարար չէ սահմանափակել խմած սուրճի եւ թեյի քանակը, քանի որ նյութը երբեմն թաքնված է ամենաանսպասելի մթերքներում։

Կակաո

Կակաոյի պտուղը, ինչպես եւ սուրճի հատիկները, բնական ձեւով կոֆեին են պարունակում, բայց, իհարկե, ավելի քիչ քանակությամբ: Սակայն, նույնիսկ այս փոքրիկ քանակությունը բավարար է, որպեսզի չքնեք մինչեւ ուշ գիշեր, եթե դուք որոշել եք խմել մի բաժակ տաք կակաո քնելուց առաջ։ Դա կրիտիկական չէ, միայն այն դեպքում, եթե դուք հաճախ եք խմում այն, կրճատեք սուրճի քանակը:

Քաղցր գազավորված ըմպելիք

Կոկա կոլայում մեծ քանակությամբ կոֆեինի պարունակությունը վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն քաղցր գազավորված ըմպելիքների այլ տեսակների մասին չգիտես ինչու մոռանում ենք։ Տարբեր գազավորված ըմպելիքներում կոֆեին նույնպես առկա է․ խմեք երկու շիշ եւ ստացեք կազդուրող նյութի դոզան:

Սուրճ առանց կոֆեինի

Այո, այսպես կոչված, առանց կոֆեինի սուրճն, ըստ էության, պարունակում է կոֆեին։ Խնդիրն այն է, որ սուրճի հատիկներից նյութն ամբողջությամբ հեռացնել հնարավոր չէ, իսկ եթե, այնուամենայնիվ, փորձեք դա անել, սուրճից կմնա միայն անունը։ Իհարկե, կոֆեինն այս խմիչքում շատ ավելի քիչ կլինի, քան սովորական սուրճում, սակայն չարժե խաբվել։

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE