5 մթերք, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը

18:09   25 դեկտեմբերի, 2021

Խոլեստերինը պոլիցիկլիկ սպիրտ է, որն իր կոնսիստենցիայով ավելի շատ նման է մեղրամոմի։ Մեր օրգանիզմում խոլեստերինի մոտ 80%-ը սինթեզվում է բնական ճանապարհով, եւ միայն 20% - ն է մտնում սննդի հետ։ Խոլեստերինը մտնում է բջջային մեմբրանների, անոթային պատերի մեջ՝ ապահովելով դրանց ամրությունը եւ ժամանակին վերականգնումը։

Խոլեստերինը բաժանվում է երկու տեսակի՝ցածր եւ բարձր խտության լիպոպրոտեիններ։ Երկրորդը պարզապես կատարում է բոլոր վերը նշված գործառույթները, ամրացնում է անոթների եւ սրտի մկանները։ Առաջինը հանգեցնում է անոթների խցանմանը, խթանում է թրոմբների առաջացում, բարձրացնում է ինսուլտի եւ աթերոսկլերոզի վտանգը։ Որոշ սննդամթերքներ ձեր սննդակարգում ավելացնելով՝ կարելի է խոլեստերինի մակարդակը հսկողության տակ վերցնել, ավելացնել «լավի» պարունակությունը եւ նվազեցնել «վատի» մակարդակը:

Ավոկադո

Չհագեցած ճարպային թթուներով հարուստ  այս յուղոտ միրգը թույլ է տալիս Ձեզ վերահսկողության տակ պահել «վատ» խոլեստերինի մակարդակը, մաքրում է անոթները, ամրացնում է դրանց պատերը եւ կանխում խցանումը։

Ելակ

Ելակը հարուստ է պոլիֆենոլներով (բուսական միացություններ), որոնք հայտնի են սրտանոթային համակարգի ամրապնդման իրենց հատկություններով: Ելակի բաղադրության մեջ առկա ակտիվ նյութերն ազդում են լավ խոլեստերինի արտադրությանը, ամրապնդում անոթային պատերը եւ սրտի մկանները։

Բանան

Բանանը նպաստում է օրգանիզմից «վատ» խոլեստերինի հեռացմանը՝ կանխելով այն արյան հոսքի մեջ ընկնելը եւ զարկերակների խցանումը։

Ձիթապտուղ եւ ձիթապտղի ձեթ

Այն չափազանց հարուստ է մոնոչհագեցած ճարպաթթուներով, որոնք կարեւոր են օրգանիզմի պատշաճ գործունեության բոլոր համակարգերի համար։ Դրանք նպաստում են «լավ» խոլեստերինի բարձրացմանը եւ ապահովում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելում:

Դառը շոկոլադ

Կակաոյի պտուղը հակաօքսիդանտների ֆլավոնոիդների իրական պահեստն է, որը հայտնի է ազատ ռադիկալների դեմ պայքարում իր ուժով, որից ստացած վնասվածքներն ազդում են սիրտ-անոթային համակարգի եւ առողջության վրա: Ընտրեք շոկոլադ առնվազն 70% կակաոյի պարունակությամբ եւ կերեք այն պարբերաբար, բայց փոքր չափաբաժիններով:

Աղբյուրը՝ Ivona.ua



© NEWS.am STYLE