Դիմակներ գունաթափված մազերի համար

19:18   18 դեկտեմբերի, 2021

Շատ կանայք, ցանկանալով դառնալ շիկահեր, բախվում են գունաթափված մազերի չորության խնդրին: NEWS.am STYLE-ը որոշեց օգնել նրանց՝ առաջարկելով մի քանի բաղադրատոմս տնային պայմաններում գունաթափված մազերը խնամելու համար:

Մեղրով դիմակ

մեղր – 1 թեյի գդալ;

զեյթունի ձեթ – 1 ճաշի գդալ;

ձվի դեղնուց – 1 հատ:

Անհրաժեշտ է դիմակը քսել խոնավ մազերին եւ պահել 30-40 րոպե: Այնուհետեւ լվանալ գոլ ջրով: Այս գործողությունը հարկավոր է կրկնել շաբաթը 3-4 անգամ:

Բուսական թուրմ ողողելու համար

Հարկավոր է թուրմ պատրաստել հետեւյալ բույսերից. կռատուկի արմատ, եղինջ, երիցուկ, արեւքուրիկ (зверобой): Բոլորը եփում ենք, պետք է ստացվի կես բաժակ խոտ եւ 1 լիտր եռացրած ջուր: Մաքուր մազերը ողողում ենք այս թուրմով:



© NEWS.am STYLE