«Իմ սպասումը ունի գույն կամ գույներ». Լուսինե Թովմասյան (ֆոտո)

10:37   7 դեկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել ու շարժել հետեւորդների հետաքրքրությունը։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարներում երկու երեխաների երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով գեղեցիկ զգեստ է կրում։ Լուսինեն արձակել է մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Գիտե՞ք երբ ինչ-որ բանի շատ ես սպասում, սրտանց ցանկանում ես, իրականանում է։ Այս նկարով փոքրիկ գաղտնիք բացե՞մ. իմ սպասումը ունի գույն կամ գույներ»,- մեկնաբանություններում գրել է նա։ 

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Դիլիջանիի երկրագիտական թանգարանում։  Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ «Արիանայի հետ Դիլիջանի թանգարաններից մեկն էինք այցելել (Դիլիջանի երկրագիտական թանգարան), մոտիկից ծանոթանում էր հայկական պատմությանն ու մշակույթին։ Շատ եմ կարեւորում երեխաներին մեր արժեքները փոխանցելը», - հրապարակումը մակագրել էր գեղեցկուհին։

 



© NEWS.am STYLE