«Ու թող բալիկները միշտ առողջ ու ուրախ լինեն». Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել

12:42   7 դեկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

Arevik Udumyan1.jpg (175 KB)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Արեւիկը պատկերված է ամուսնու ու երկու երեխաների հետ։ Լուսանկարներն արվել են զույգի դստեր՝ Նունեի մեկամյակի ընթացքում։ «Ու թող բալիկները միշտ առողջ ու ուրախ լինեն։ Նունեն 1 տարեկան է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Arevik Udumyan-1.jpg (180 KB)

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արեւիկը բաց գույնի հագուստ էր կրում՝ տաբատ, երկար վերնաշապիկ։ Նրա մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում զարդերը։ «Եվ ի՞նչ է մեզ պետք ի վերջո։ Երբ բոլորը քնած են, երբ մեզ չեն կանչում ու մենք չենք կանչում։ Ի՞նչ է մեզ պետք մեր փոքրիկ աշխարհում (բացի գլոբալ թեմաներից, որտեղ մենք ավաղ անզոր ենք): Ի՞նչն է իրականում երջանկացնում մեզ, ի՞նչն այդ «կանացի երջանկությունը»», - գրել էր  երիտասարդ մայրիկ։



© NEWS.am STYLE