Թողարկվել է «Մատրիցա․ վերակենդանացում» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

11:16   7 դեկտեմբերի, 2021

Թողարկվել է «Մատրիցա․ վերակենդանացում» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը։ Այն թողարկվել է Warner Bros. Pictures-ի YouTube-յան ալիքում։ Հոլովակում ցուցադրվում են դրվագներ ոչ միայն նոր ֆիլմից, այլեւ մի քանի կադր օրիգինալ եռերգությունից։

Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Կիանու Ռիվզը եւ Քերի Էն Մոսը։ Ժապավենում նկարահանվել են նաեւ Նիլ Պատրի Հարիսը, Յախիա Աբդուլ-Մարտին II-ը, Ջադա Պանկեթ Սմիթը, Դենիել Բերնհարդը եւ Լամբեր Վիլսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Լանա Վաչովսկին է, որը քրոջ՝ Լիլիի հետ աշխատել է գիտա-ֆանտաստիկ ֆիլմաշարի առաջին երեք ֆիլմերի ստեղծման վրա։

Չորրորդ ֆիլմի սյուժեն կպատմի գլխավոր հերոսների՝ «Մատրիցա» համակարգչային համակարգի դեմ դիմակայության մասին, որը վերահսկողություն է սահմանել Երկրի վրա։



© NEWS.am STYLE