«Քուղերս կապված էին դաստակներիս». Բենեդիկտ Քեմբերբետչը պատմել է, թե ինչպես են Աֆրիկայում առեւանգել իրեն

12:14   7 դեկտեմբերի, 2021

Բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը պատմել է, թե ինչպես են 2004թ․-ին Հարավային Աֆրիկայում առեւանգել իրեն։ Նրա հետ զրույցը հրապարակվել է «WTF with Marc Maron» պոդքասթի կայքում։

Միջադեպը տեղի է ունեցել «To the Ends of the Earth» («Երկրի եզրագծին») մինի սերիալի նկարահանումների ընթացքում։ Նա նշել է, որ առեւանգողներն իր ու իր գործընկերների վրա հարձակվել են այն պահին, երբ իրենք գիշերը վերադառնալիս են եղել ստորջրյա լողից։

«Ինձ դրեցին մեքենայի բեռնախցիկը, եւ ինչ-որ պահի քուղերս կապված էին դաստակներիս։ Ի վերջո նրանք ինձ ազատ արձակեցին, երբ մենք նրանց տվեցինք քարտերն ու գումարը։ Բայց այդ ամենը շարունակվել է երկուսուկես ժամ, քանի որ նրանք պետք է հասնեին բանկոմատին»,- պատմել է Քեմբերբետչը։



© NEWS.am STYLE