«Մեծ պայթյունի տեսություն» սերիալի աստղը կոչ է արել բոյկոտել Մել Գիբսոնին

16:29   7 դեկտեմբերի, 2021

«Մեծ պայթյունի տեսություն» եւ «Սկանդալ» սերիալների դերասան Ջոշուա Մալինան հոդված է գրել «The Atlantic» ամսագրի համար, որում կոչ է արել բոյկոտել անտիսեմիստ Մել Գիբոսնին, որն արդեն վաղուց չի թաքցնում իր ատելությունը հրեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ։

«Գիբսոնը հայտնի է հրեաների նկատմամբ իր ատելությամբ («անտիսեմիստ» բառը չափազանց մեղմ է նրա դեպքում)։ Նրա կանկախալ մոտեցումները լավ փաստաթղթավորված են։ Եվ այսպես, իմ հարցը հետեւյալ է․ մի՞թե մեր օրերում դա բավական չէ Հոլիվուդում առանց աշխատանքի մնալու համար։ Անվիճելի է, որ Գիբսոնի կանխակալ մոտեցումների գլխավոր թիրախները հրեաներն են, բայց ինձ զարմացնում է այն, որ Հոլիվուդը նաեւ արհամարհում է նրա խիստ կնատյացությունն ու ռասիզմը թխամորթների նկատմամբ»,- գրել է Մալինան։

695052.jpg (25 KB)

Ջոշուա Մալինան նշել է, որ Գիբսոնին տաղանդավոր է համարում, սակայն «բազմաթիվ սարսափելի մարդիկ արվեստի հիանալի գործեր են ստեղծել», սակայն նրանք, բարեբախտար, արդեն մահացել են, իսկ Գիբսոնը դեռ ողջ է։



© NEWS.am STYLE