Խոշորագույն կինոթատրոնները հրաժարվում են ցուցադրել «Елки-8» ֆիլմը

17:12   7 դեկտեմբերի, 2021

Տիմուր Բեկմամբետովի «Елки-8» ֆիլմը կարող է չներառվել Ռուսաստանի չորս խոշորագույն կինոցանցերի ցանկում, գրում է «Կոմերսանտը»։ «Սինեմա Պարկ», «Կինոյի ֆորմուլա», «Կինոմաքս», «Կարո» եւ «Սինեմա սթար» ընկերությունները հրաժարվում են այն վարձույթի վերցնել կինոթատրոններում (դեկտեմբերի 16) եւ IVI առցանց հարթակում (դեկտեմբերի 30)  ժապավենի պրեմիերաների միջեւ կարճ ժամանակահատվածի պատճառով։

Համացանցում կարծում են, որ այդ պատճառով ֆիլմը կոմերցիոն թույլ պոտենցիալ ունի։ Կինոթատրոննեը պատրաստ են ցուցացրել «Елки-8»-ն այն պայմանով, որ IVI առցանց հարթակում այն թողարկվի վեց շաբաթից ոչ շուտ։ Ֆիլմի վարձույթով զբաղվող «Megogo Distribution»-ը պարբերականին հայտնել է, որ իրենք «աշխատում են այն կինոթատրոնների հետ, որոնք պատրաստ են ֆիլմը ներառել ցուցադրվող ժապավենների ցանկում»։

Պարբերականը հիշեցնում է, որ կինոցանցերը դեռ 2020թ․-ին հայտարարել են, որ չեն ցուցադրի «ոչինչ, ուր օֆլայն եւ առցանց պրեմիերաների միջեւ ութ շաբաթվա «պատուհան» չկա», իսկ «Елки-8» ֆիլմի հեղինակները կինոթատրոնների հետ չեն համաձայնեցրել ժամկետները։



© NEWS.am STYLE