Դրեյքն իր թեկնածությունը հեռացրել է «Գրեմմիի» հավակնորդների շարքից

14:01   7 դեկտեմբերի, 2021

Կանադացի ռեփեր Դրեյքն Ամերիկյան ձայնագրման ակադեմիային խնդրել է իր թեկնածութունը հանել 2022թ․-ին «Գրեմմի» երաժշտական մրցանակի հավակնորդների ցանկից, հայտնում է Variety-ն։

Ակադեմիայի ղեկավարությունը համաձայնել է եւ կայքում արդեն իսկ հեռացրել է ռեփերի անունն անվանակարգերից։ Որոշման պատճառներն առայժմ չեն նշվում։

Դրեյքը «Գրեմմիի» էր հավակնում միանգամից երկու անվանակարգում։ Նա կարող էր մրցանակի արժանանալ «Լավագույն ռեփ ալբոմ» («Certified Lover Boy») եւ «Լավագույն ռեփ կատարում» («Way 2 Sexy») անվանակարգերում։

Դրեյքը «Գրեմմին» բազմաթիվ անգամներ քննադատել է այն պատճառով, որ իրեն գրեթե չեն առաջադրում ռեփ կատեգորիաներից դուրս։

 



© NEWS.am STYLE